«Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»․Շարմազանով

Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է:  Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»,-գրել է նա:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունը զբաղված է պաշտոններ բաշխելով, իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում Նիկոլ Փաշինյանը կիրթ ու նորմալ անձնավորություն էր համարում, շարունակում է խոսել ուժային լուծումից, հպարտանալ իր բանակի հզորությամբ:

Картинки по запросу Շարմազանով նիկոլ

Շարմազանովն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ 11 հազար հեկտար հող է անցել:

Картинки по запросу Շարմազանով նիկոլ

«ՀՀ իշխանությունը որևէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: Ադրբեջանի ղեկավարն է խոսել դրա մասին, այս ամեն ինչև կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Մամեդյարովը Միլանի հանդիպումից հետո հայտարարում է, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Էս ի՞նչ ա պատահել, կարող ա՞ առավոտ արթնացանք Ալիևն ու Մամեդյարովը դարձան հայասեր ու արցախասեր»,

-ասել է նա՝ հավելելով, որ արձագանք է սպասում ՀՀ իշխանություններից:

(Visited 7 times, 1 visits today)