Աստղագուշակ․ դեկտեմբերի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին աշխատեք չհուզվել: Այդ հատվածում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ ու վեճեր: Բայց բարդ շրջանը երկար չի տևի, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Վերջին շրջանում անհանգստացնող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում ու կկենտրոնանաք վաղուց դրված նպատակներին հասնելու վրա:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք խոշոր չեն լինի, բայց թույլ կտան չպլանավորված գնումներ անել, անակնկալներ մատուցել մտերիմներին: Լուրջ պարտականություններ մի ստանձնեք: Դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան թվում է:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Այն թույլ կտա շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Լավ կհասկանաք մարդկանց, կկռահեք, թե ինչ են նրանք ուզում մյուսներից: Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Պայմանների փոփոխությունը օգուտ կտա ու կոգեշնչի:

Որոշ Ցուլեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն ու գործարքներ կկնքեն, որոնք շուտով մեծ եկամուտ կբերեն: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները: Դրանց համաձայնությամբ կպատասխանեք, երկար չեք մտորի ու հետո էլ չեք զղջա ձեր որոշման համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք օրվա սկզբին որքան հնարավոր է շատ բան հասցնել: Դա օրվա ամենաբարենպաստ հատվածը կլինի, այնպես որ՝ ոչինչ մի հետաձգեք: Բացի այդ, հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան արագ հասնել դրված նպատակներին: Ավելի ուշ շփման մեջ դժվարություննե կառաջանան, չի բացառվում՝ ամենամտերիմների հետ էլ չկարողանաք ընդհանուր լեզու գտնել:

Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գլխովին սուզվել ընտանեկան խնդիրների լուծման մեջ: Այստեղ շատ օգտակար կլինի փորձը, քանի որ ոչ մի նոր բան տեղի չի ունենա, պարզապես կկրկնվեն այն իրավիճակները, որոնք մեկ անգամ չէ, որ եղել են:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է շփումների համար: Հաջող կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Լավ կհասկանաք շրջապատին, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները ու պատահաբար կբացահայտեք նրանց գաղտնիքները, և, իհարկե, ոչ ոքի հետ չեք կիսվի նման ինֆորմացիայով:

Հնարավոր են դրամական մուտքեր: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր հեռանկարներ կբացվեն: Բայց շանսը բաց չթողնելու համար ձեզանից վճռականություն կպահանջվի: Հիշեք, որ ձեր մրցակիցները քնած չեն ու ամեն պահի կարող են կանգնել ձեր ճանապարհին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Հենց այդ հատվածը պետք է օգտագործեք կարևոր գործերի համար: Հանդիպումները մի հետաձգեք, քանի որ ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի դրանք անցկացնել այնպես, ինչպես հարկն է: Առավոտյան կկարողանաք գտնել անհրաժեշտ բառերը, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն համակրում:

Օրվա երկրորդ կեսին շրջապատի հետ լեզու գտնելն ու նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն ավելի դժվար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ հույզերի ազդեցության տակ այնպիսի բաներ կասեն կամ կանեն, որ հետո ստիպված են լինելու զղջալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Սառնասրտություն պահպանեք: Հենց կշռադատված որոշումներն ու լավ մտածված գործողությունները կօգնեն հաջողության հասնել: Իսկ ահա հույզերի ազդեցության տակ գործած արարքները ոչ մի լավ բանի չեն բերի: Բացի այդ, հաճախ կբարկանաք նրանց վրա, ովքեր մեղավոր չեն ձեր խնդիրների համար: Այդ մարդիկ ձեզանից չեն նեղանա, փոխարենը դուք հետո ձեզ անհարմար կզգաք:

Լավ է խոստումներ չտաք, եթե կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հենց այդ հատվածում դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր սիրում են մյուսներին օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածը հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Այն հնարավորություն կտա լուծել հին խնդիրները: Նշանի որոշ ներկայացուցիչներ պարզապես լավ ժամանակ կանցկացնեն ու ուրախ կլինեն դրա համար:

Հետո դժվարությունների եք բախվելու, որոնք հաճախ ֆինանսական բնույթ կկրեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք հրաժարվել վաղուց պլանավորված գնումներից կամ զվարճանքներից: Լավ է գումարի հետ կապված ինքնուրույն որոշումներ չընդունեք: Մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Ձեր շուրջը կլինեն մարդիկ, ովքեր ունակ են լավ խորհուրդներ տալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Հավանական է՝ ինֆորմացիա ստանաք, որը շատ շուտով պետք կգա գործերում, թույլ կտա լուծել ամենաբարդ առաջադրանքները: Լավ գաղափարներ կունենաք ու շուտով կհանդիպեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Ինչ-որ մեկի հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների ու ջանքերը միավորելու մասին:

Չեն բացառվում սիրային տարվածությունները, նոր հարաբերությունների արագ զարգացումը: Անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ հուսախաբ չի անի: Կգտնեք ձեզ համակրելի մարդուն հաճելիորեն զարմացնելու ձևը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը շատ հաջող ու արդյունավետ կանցնի: Շատ նոր գաղափարներ կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ խնդիրները լուծելու անսպասելի, բայց արդյունավետ մեթոդ կգտնեն:

Ժամանակը զուր մի վատնեք, քանի որ բարենպաստ շրջանը, ցավոք, երկար չի տևի: Մի քանի ժամից կծագեն առաջին դժվարությունները, իսկ ավելի ուշ գործ եք ունենալու շփման մեջ բարդ մարդկանց հետ: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվարությունները կշատանան, ցավալի թյուրիմացություններ կլինեն, դուք և շրջապատը ավելի շատ փոխադարձ պահանջներ կներկայացնեք իրար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Շրջապատին հասկանալն ու նրանց հետ պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Շատերը ձեզ պահանջներ կներկայացնեն, դուք էլ բոլորից գոհ չեք լինի: Բայց փորձեք խուսափել բաց կոնֆլիկտներից, լավ է գոնե արտաքուստ խաղաղություն պահպանել:

Մնացած հարցերում օրն այնքան էլ վատը չէ; Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ, ինչ-որ հաճելի անակնկալներ: Կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Անմիջապես կմտապահեք օգտակար տեղեկատվությունը, ուշադրություն կդարձնեք մանրուքներին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է: Անհաղթահարելի դժվարություններ կամ անիրագործելի խնդիրներ չեն լինի, բայց նշանակալի հաջողությունների հասնել էլ չի ստացվի: Լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, կհետևեք նրան, որ ամեն ինչ կարգին լինի:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների հետ, լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Կլուծվեն ընտանեկան խնդիրները, ընդ որում՝ նաև նրանք, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում: Շատ հարցերի պատասխաններ ավելի հեշտ կլինեն, քան կանխատեսել էիք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և օրը վատ չի դասավորվի: Բայց ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի և ինքներդ խնդիրներ կստեղծեք ձեր ու շրջապատողների համար: Կարևոր որոշումների հարցում մի շտապեք, խոստումներ մի տվեք: Նույնիսկ կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել:

Դժվարությունները հաղթահարելու համար պետք է հույզերը մի կողմ թողնեք, սառնասրտորեն գնահատեք ստեղծված իրավիճակը: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ պետք է անել հետո: Որոշ Ձկների պետք կգա մի քանի ամիս առաջ ձեռք բերած փորձը:

(Visited 4 times, 1 visits today)