Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։

Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

 

(Visited 16 times, 1 visits today)