«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի որդին կարող է լինել». Զարուհի Փոստանջյան

Արձագանքելով լրագրողների դիտարկմանը՝ ըստ որի վերջին շրջանում կարծիքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճը նման է Լևոն Տեր-Պետրոսյանին, Զարուհի Փոստանջյանն ասաց.

«Ոչ թե նմանություն, այլ կրկնություն է, ուղղակի սերնդափոխություն է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի որդին կարող է լինել:

Բացի այդ, Փաշինյանը նրան դիտարկել է որպես հոգևոր հայր: Թե հիմա իրենք ունեն որոշ տարաձայնություններ, չգիտեմ, միգուցե հիմա հրաժարվել է հոգևոր հորից, բայց որ կրկնում է նույն քաղաքականությունը, միանշանակ է»:

Աղբյուր՝ Մամուլ

(Visited 7 times, 1 visits today)