ՀՀԿ-ն հաստատել է, որ Կարեն Կարապետյանը հեռանում է

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսացկությունից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Տեղեկությունը ճիշտ է: Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, պատճառ չի նշվել»,- ասաց Թադևոսյանը:

2017 թ. հունվարի 26-ին Կարեն Կարապետյանն ընտրվել էր ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:

http://www.lragir.am

(Visited 10 times, 1 visits today)