Բաբայանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին. Ինչ է խնդրել նա. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020 թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում։ Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Հայաստանում՝ ազատության մեջ, կա՛մ կալանավայրում։

Մեր տեղեկություններով՝ Բաբայանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, խնդրելով ապահովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանելով, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա՛մ քաղաքական վտարանդիի, կա՛մ քաղկալանավորի կարգավիճակում։

Ըստ մեր աղբյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկարգավորի խնդիրը»։

(Visited 5 times, 1 visits today)