ՎԵՐՋԱՊԵՍ, Նոր Տարուն ընդառաջ..․ Կլինի աշխատավարձերի բարձրացում։

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարցրեց՝

նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում՝ 2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ:

Այս գումարն ավելացվում է ձեր խնայողությունների շնորհի՞վ, թե՞ ինչի հաշվին: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք:

Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք: Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»:

Թե ինչի հաշվին է աշխատավարձերի բարձրացումը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց կողմից այդ ոլորտին 5,4 մլրդ ավելացված գումարի հաշվին:

(Visited 6 times, 1 visits today)