Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը , 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:

(Visited 6 times, 1 visits today)