ԿԸՀ-ն բաշխեց մանդատները: «Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18.

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։

Ըստ այդմ՝ ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր 88 մանդատ։

Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։

Դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված,  9՝ տարածքային։

Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ խորհրդարան անցած ուժերն այս որոշումը կարող են բողոքարկել 5 օրվա ընթացքում։

(Visited 5 times, 1 visits today)