Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Վարդանյանը ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Արփա գետում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին ժամը 03:00-ին։

Վթարի հետևանքով վարոդ Ա. Վարդանյան ու նրա ուղևոր, համաքաղաքացի 22-ամյա Սուրեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: ԱԻՆ փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից:

(Visited 1 times, 1 visits today)