10 մլն դրամի գողացած իրերը թողել ու փախել են (տեսանյութ)

Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ, նախնական տվյալով, երկաթյա լինգով բացել են Աբովյան փողոցում գտնվող խանութի դռները ու մտել ներս․ հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Գողացված ապրանքը՝ ժամացույցներ, թեւնոցներ, բջջային հեռախոսների պատյաններ, կոշիկներ ու հագուստ՝ ընդհանուր 10 միլիոն դրամ արժողությամբ, խանութից հանել ու դալանով տարել են Աբովյան 21/60 շենքի ետնամաս։ Խանութի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է, տնօրենը ահազանգել է ոստիկանություն։

Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները, թողնելով խանութից հափշտակված իրերը, փախել են տարբեր ուղղություններով։ Նրանցից մեկին՝ Թաթուլ Մանուկյանին, ոստիկանները բռնել են Բայրոնի փողոցում ու բերման ենթարկել բաժին։ Արտաշատի բնակիչ 20-ամյա Թ․ Մանուկյանը նախ որպես կասկածյալ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոցը՝ կալանք։

Աբովյան 21/60 շենքի ետնամասում իրավապահները հայտնաբերեցին խանութից հափշտակված իրերը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

(Visited 5 times, 1 visits today)